Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն է ռուսաստանցիների համար
Advertisement 1000 x 90

Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն է ռուսաստանցիների համար

Երկրորդ ամառն անընդմեջ Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն է դարձել ռուսաստանցիների համար. միջին հաշվով գնված բոլոր ավիատոմսերի 8,5 տոկոսը բաժին է ընկնում մեր երկրին: Այդ մասին վկայում են ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության անցկացրած հետազոտության տվյալները, որը պատրաստվել է ՏԱՍՍ-ի համար:

Առաջատարների թվում են նաև Իտալիան և Թուրքիան, որոնք մեկ տարի առաջ զբաղեցնում էին հինգերորդ և տասներորդ տեղը համապատասխանաբար: Ընդ որում ավելի վաղ թոփ-3-ում էր նաև Վրաստանը, որի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվեց 2019 թվականի հուլիսի 8-ին: Այս սեզոնում Վրաստանին հաջողվել է վարկանիշի հինգերորդ տեղն զբաղեցնել հունիսին գրանցված տուրիստական մեծ հոսքի շնորհիվ»,- նշվում է հետազոտության մեջ:

Ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունների տասնյակում տեղ են գտել նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղզստանը: