Ո՞ր գործոններ են բացասաբար ազդում հասուն տարիքում կանանց սեռական կյանքի վրա
Advertisement 1000 x 90

Ո՞ր գործոններ են բացասաբար ազդում հասուն տարիքում կանանց սեռական կյանքի վրա

Գիտնականները հայտնաբերել են գործոնները, որոնք բացասաբար են ազդում հասուն տարիքում կանանց սեռական կյանքի վրա:

Հետազոտության արդյունքները հրապարկվել են Menopause ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 24305 կին, որոնց միջին տարիքը եղել է 64 տարեկանը: Մասնակիցների 65,3%-ը սեռական զուգընկեր է ունեցել, սակայն միայն 22,5%-ն է հայտնել իր սեռական ակտիվության մասին:

Հարվածներից որոշ կանայք խոստովանել են, որ սեռական անբավարարվածության հիմնական պատճառներից են զուգընկերոջ սեռական դիսֆունկցիան (13,5%), առողջական խնդիրները (27%) կամ հարաբերություններում խնդիրները (10,5%): Այլ պատճառների թվում կանայք նշել են իրենց վատառողջությունն (18%) ու մենոպաուզայի ախտանիշները (12,5%):

Կանանց եւս 7%-ը նշել է դեղորայքի հետեւանքով լիբիդոյի մարումը, իսկ 6%-ը խոստովանել է, որ բացասաբար է ընդունում իր մարմնի ծերացման գործընթացները:

Սեռական բավարարվածության մասին նշել է կանանց միայն 3%-ը, իսկ ինտիմ կյանքում խնդիրների ժամանակ բուժօգնության է դիմել հարցվածների 6%-ը:

Այդպիսով, ինչպես նշում են գիտնականները, հետմենոպաուզայի ժամանակ ֆիզիկական առողջությունը սեռական բավարարվածության առանցքային գործոններից է:

med.news.am