
Բաղադրիչներ
- Լոլիկ – 2/3 մասը
- Սալոր – 1/3 մասը
Մարինադի համար (1 լիտրի համար)
- Խնձորի քացախ (6%) – 1/4 բաժակ
- Աղ – 0.5 ճ/գ
- Շաքարավազ – 100 գ
Պատրաստման եղանակը
- Ստերիլ բանկաների մեջ շարել լոլիկը և սալորը (1/3 սալոր, 2/3 լոլիկ):
- Վրան լցնել եռացրած ջուր և ծածկել կափարիչով:
- 20 րոպե անց ջուրը լցնել կաթսայի մեջ, եռացնել և նորից լցնել լոլիկների վրա, թողնել 20 րոպե:
- Նորից ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, եռացնել և լցնել բանկաների մեջ, փակել, շրջել և փաթաթել՝ մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը