
Բաղադրիչներ՝
- Չորահաց – 150 գ
- Հավի ապխտած կրծքամիս – 1 հատ
- Լոլիկ – 2 հատ
- Մայոնեզ – 2-2.5 ճ/գ
- Խաշխաշի սերմեր – 2-3 ճ/գ
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Լոլիկը և հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել:
- Աղցանի համար նախատեսված տարայի մեջ սկզբում լցնել հավը, այնուհետև մայոնեզ տարածել, շարել լոլիկները և նորից ծածկել մայոնեզով:
- Ըստ ցանկության՝ աղ և պղպեղ ցանել:
- Մատուցելուց առաջ ավելացնել չորահացը և խաշխաշի սերմերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը