Վորոնեժի օդանավակայանում Բաց դռների օրը «Armenia» ավիաընկերության տաղավարը մեծ իրարանցում առաջացրեց։ Շաբաթ օրը` օգոստոսի 24–ին կայացած միջոցառումը նվիրված էր Վորոնեժի օդանավակայանը Պյոտր I–ին պատվին վերանվանելուն։
Բաց դռների օրվա այցելուները հնարավորություն ունեին ոչ միայն ծանոթանալ օդանավակայանի հետ համագործակցող ընկերություններին ու տուրօպերատորներին, այլև գեղեցիկ ավիաշոու վայելել ու զինվորական խոհանոցի ուտեստներ համտեսել։
Վորոնեժի օդանավակայանում Բաց դռների օրը
Իսկ հայկական տաղավարում այցելուները վայելում էին գինի, խաղող, թարմ միրգ ու չիր Հայաստանից։ Տաղավարի մոտ արագ մեծ հերթ գոյացավ։ Ընդ որում` շատերը համտեսում ու վերադառնում էին նորից օգտվելու։ Այդ ֆոնին հասկանալի դարձավ` ինչու է Երևանը հայտնվել այն քաղաքների ցանկում, ուր ռուսաստանցիներն ամենաշատն են գալիս ու վերադառնում։
Տաղավարի այցելուներից շատերին հետաքրքրում էր, թե որտեղից է կարելի հայկական մթերք գնել։ Նրանց առաջարկում էին համտեսել այդ ամենը հենց Հայաստանում։
Այցելուներից շատերը զարմացան, երբ իմացան, որ Ռուսաստանից կարելի է Հայաստան թռչել ներքին ռուսական անձնագրերով։ Նրանց խոսքով` դա ավելացնում է հավանականությունը, որ նրանք հանգստի համար հենց այդ ուղղությունը կընտրեն։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am