Ինչպիսի՞ սննդակարգը կօգնի թոքաբորբի դեմ պայքարում
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ սննդակարգը կօգնի թոքաբորբի դեմ պայքարում

Ավստարալացի գիտնականների խումբը պարզել է, թե կոնկրետ որ միկրոտարրն է օրգանիզմին օգնում պայքարել պնևմոկոկերի դեմ (Streptococcus pneumoniae): Հայտնի է, որ բակտերիայի հենց այս տեսակն է բակտերիալ թոքաբորբի հիմնական պատճառը:

Գիտնականները մկների վրա կատարած փորձերի ժամանակ նրանց սննդակարգում ցինկի քանակությունը կրճատել են: Արդյունքում կրծողների մոտ թոքաբորբի զարգացման հավանականությունը 3 անգամ մեծացել է: Գիտնականները դա բացատրում են այն փաստով, որ ցինկի դեֆիցիտը բացասաբար է ազդել ֆագոցիտների կողմից (իմունային համակարգի բջիջներ) պնևմոկոկի տարածման պրոցեսի վերահսկման վրա:

Դրանից բացի, ցինկը չափազանց թունավոր է մանրէների համար, ինչը իմունային բջիջներին թույլ է տալիս պայքարել Streptococcus pneumoniae-ի դեմ:

Հետազոտության ղեկավար Քրիսթոֆեր Մըքդևիթը նշում է, որ կատարված հայտնագործությունը ցույց է տալիս սննդակարգում ցինկի բավարար քանակության կարևորությունը, ինչը պատվաստման և այլ հակաինֆեկցիոն միջոցառումների հետ միասին կօգնի վերահսկել պնևմոկոկային ինֆեկցիան:

med.news.am