Նիհարեք առողջ. խորհուրդներ մարդկանցից, ովքեր նիհարել են ավելի քան 50 կգ
Advertisement 1000 x 90

Նիհարեք առողջ. խորհուրդներ մարդկանցից, ովքեր նիհարել են ավելի քան 50 կգ

Այն, որ դուք հստակ որոշել եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, շատ ողջունելի է, քանի որ դա թույլ կտա ձեզ ունենալ հիանալի տեսք, թեթև քայլվածք, կրել շատ գեղեցիկ հագուստներ ու ստանալ հաճոյախոսություններ, և ինչը ոչ պակաս կարևոր է` դա շատ առողջարար է:

Ներկայացրել է 26 խորհուրդ այն մարդկանցից, ովքեր կարողացել են հասնել իրենց բաղձալի երազանքին:

Հույս ունեք, որ այս օրինակները կկարողանան դառնալ ձեզ համար շատ լավ մոտիվացիա:

Նիհարելու պրոցեսի վրա աշխատելը շատ դժվար է և երբեմն մարդուն անհրաժեշտ է լինում ոգեշնչում, որի դեպքում ձեզ համար հիանալի օրինակ կարող են լինել այս կանայք:

1. Շանա Շիֆեր , 28 տարեկան , Կալիֆորնիա

Վերջինս կիսվել է իր խորհուրդներով.

1. Հարկավոր է սկսել քչից, նախ սկզբնական շրջանում օրական քայլել 15 րոպե, այնուհետև 30 և շարունակ ավելացնել ժամանակահատվածը: Սակայն հարկավոր է հիշել, որ դա շատ երկարատև պրոցես է:

2. Պետք չէ հանձնվել, եթե պրոցեսը շատ դանդաղ է ընթանում: Նման պահերին մարդ իրեն կոտրված է զգում, սակայն դա չի նշանակում որ պետք է գործը կիսատ թողնել, քանի որ նման դեպքում ձեր միակ նպատակը առաջ գնալն է:

2. Պատրաստ եղեք անցյալի սովորություններից հրաժարվել

Բոլորն էլ սիրում են կարտոֆիլի ֆրի ու ջանում են համտեսել այն ամեն օր, դրա հետ մեկտեղ շատ համեղ է նաև ճաշելու ժամանակ ուտել սենդվիչներ, կամ ընթրելիս օգտագործել հացով մակարոն: Իսկ նման սննդակարգը չի նպաստում նիհարելուն: Որպեսզի կարողանաք նիհարել, պետք է սկսեք օգտագործել թարմ բանջարեղեն, անյուղ մսով ու ընկուզեղենով աղցաններ ու հրաժարվել հացից:

3. Բրայան Բլանկ, 19 տարեկան, Վեստբրուկ, Կոնեկտիկուտ

4.Գտեք ձեզ համար օգտակար ճաշատեսակ, որը ձեզ դուր կգա ու սկսեք այն ուտել ողջ ընթցքում

4. Մարիա Գորդոն, 28 տարեկան, Մերիլենդ

5.Մարիան նշում է, որ հարկավոր է սկսել մեկ փոքր քայլից. պետք է հասկանալ, որ կալորիաների ու շաքարի մեծ քանակությունը հիմնակնում առկա է քաղցր ըմպելիքների մեջ: Այդ պատճառով հարկավոր է հրաժարվել այդ ամենից ու խմել միայն ջուր: Սկզբնական շրջանում շատ դժվար է, սակայն 1-ին շաբաթից հետո, սկսեք նվազեցնել օգտագործվող ածխաջրերի քանակությունն ու սկսեք օգտագործել ամբողջական ցորենի հաց, իսկ սովորական բրնձի փոխարեն սկսեք օգտագործել շագանակագույն բրինձ:

6. Կատարելագործեք ձեր նախորդ նախասիրությունները. եթե դուք կարտոֆիլի ֆրիի ու «բուրգերների» սիրահար եք, ապա փորձեք գտնել այնպիսի մեթոդ, որը թույլ կտա այդ սնունդը դարձնել օգտակար: Օրինակ կարող եք պատրաստել ամբողջական ցորենի հաց ով, բադի մսով ու տապակած քաղցր կարտոֆիլով սենդվիչ:

5. Ալիսա Անն Հայդմեն, 31 տարեկան, Հարավային Դակոտա

7. Փոխարինեք «վատ» չիպսերը լավ «խորտիկներով». եթե դուք հիմնական սննդի ընդունումից առաջ համտեսում եք չիպսեր, քաղցրավենիքներ ու ֆասֆուդի մի շարք այլ տեսակներ, ապա հրաժարվեք այդ ամենից և սկսեք օրական ուտել 6 անգամ: Կերեք սպիտակուցային սալիկներ կամ կոտեյլներ,պիստակ, նեխուր ու անյուղ պանիր:

8. Ինքներդ պատրաստեք ձեզ համար. կարող եք ձեզ համար ձիթայուղի մեջ տապակել ձուկ, կամ համտեսել պիստակ, ձիթապտուղ, անյուղ յոգուրտ, խաղող ու մանդարին:

9. Եթե ճաշին քաղցած եք մնացել, ապա կերեք բանջարեղեն. եթե այնուամենյնիվ ճաշելուց հտո քաղցած եք մնացել, ապա ավելի լավ է ուտեք բանջարեղեն և ոչ թե ֆաս –ֆուդ:

10. Ձեր հետ տանից սնունդ տարեք աշխատավայր. եթե աշխատանքի վայրում դուք երկարատև եք մնում, ապա լավ կլինի ձեզ հետ սնունդ պատրաստեք ու տանեք, դա թույլ կտա խուսափել ֆաս-ֆուդներով սնվելուց ու ավելորդ կիլոգրամներ ձեռք բերելուց:

6. Սառա Լեգեր, 36տարեկան, Միչիգան

11. Մի գնեք մթերքներ ուրիշների համար, եթե այդ մթերքները գրավում են ձեզ. եթե դուք պաղպաղակի սիրահար եք, ապա միանշանակ, եթե տանը այն առկա է, ապա չեք կարող հրաժարվել դրանից, այդ պատճառով եթե ցանկանում եք ուտել պաղպաղակ, կարող եք գնել մեկ բաժին ու այն ուտել, սակայն խորհորդ չի տրվում այն գնել ու պահել տանը, հյուրերի համար:

12. Ընդմիջման ժամանակ շատ շարժվեք. ընդմիջման ժամանակ քայլեք 30-40 րոպե:

13. Թաքցրեք այն սնունդը, որը պատրաստվում եք ուտել նախաճաշից հետո ու ընթրիքից առաջ, դա թույլ կտա ձեզ խուսափել այդ ամենը միանգամից ուտելուց ու բնականաբար գերսնվելուց:

14. Հաճախակի սնվեք. օրական 3 անգամյա սննդակարգից տեղափոխվեք 6 անգամյա սննդակարգի:

15. Ռեստորաններում ձեր կերակուրը կիսեք ձեր ընկերների հետ: Երբ սնունդը կիսում եք, ապա այդ ժամանակ փոքրացնում եք չափաքանակը:

7. Ստեֆանի Արոմանդո, 28 տարեկան, Նյու Ջերսի

16. Եթե ցանկանում եք նիհարել, ապա բարձրացրեք ծանրություն. այն դեպքում, երբ կարդիո –ծանրաբեռնվածությունը այրում է ճարպը, ուժային վարժությունները դարձնում են մարդու մարմինը գեղեցիկ: Փորձեք բարձրացնել ձեր մարմնի զանգվածից շատ ծանրություն ու շարունակեք այդ կերպ մարզվել:

17. Ակտիվ եղեք անգամ հանգստյան օրերին. այն, որ դուք աշխատում եք շաբաթական 6 օր, չի նշանակում, որ հանգստյան օրերին չպետք է ակտիվ լինեք, ընդհակառակը, այդ օրը ևս աշխատեք ակտիվ լինել՝ զբոսնեք ու զբաղվեք յոգայով:

18. Պատասխանատու եղեք ձեր սովորությունների համար. մի գնեք ձեզ համար չափից շատ սնունդ ու այն միանգամից օգտագործեք, որից հետո արդարացրեք ինքներդ ձեզ, որ դա կախվածություն է: Աշխատեք սնվել չափավոր ու չտրվել գայթակղությունների:

19. Մի օգտագործեք մարզումները որպես շատակերությունը արդարացնող միջոց. երբ դեռ նոր եք սկսում նիհարելու ձեր պրոցեսը, պետք է հասկանաք ու որոշեք ձեզ համար, որ հարկավորէ հրաժարվել վնասակար սննդից: Ոչ մի դեպքում պետք չէ սպորտը օգտագործել, որպես ֆաս-ֆուդից օգտվելու արդարանալու միջոց, քանի որ շատերը կարծում են, որ եթե մարզվում են, ուրեմն կարող են ուտել ինչ ցանկանում են, սակայն դա իրականում այդպես չէ:

20. Օգտագործեք պարզ մթերքներ. սննդի նկատմաբ ընդունեք մինիմալիստական մոտեցում, օգտագործեք սպիտակուցներ, ծանր ածխաջրեր, առողջ ճարպեր ու կանաչ տերևավոր բանջարեղեներ:

21. Քայլեք սուպեր մարկետի միայն այն բաժնով, որտեղից ձեզ հարկավոր է գնումներ կատարել. եթե դուք պատրաստվում եք գնել բանջարեղեն ու մրգեր, կաթնամթերք ու միս, ապա սուպերմարկետում միայն այդ բաժինները մտեք և մի զբոսնեք բոլոր բաժիններով:

22. Սնունդը նախապես պատրաստեք. աշխատեք օրկան ուտել ամենաքիչը 5 անգամ և այն էլ փոքր ձափաբաժնով, սակայն սնունդը պատրաստեք նախապես, որպեսզի երբ քաղց զգաք, պատրաստի սնունդ լինի:

23. Կարող եք ձեզ մեկ մեկ բացառություններ թույլ տալ. շաբաթական մեկ անգամ, մարզումներից հետո, թույլ տվեք ձեզ որևէ համեղ բան ուտել:

24. Խմեք շատ ջուր. միշտ ձեզ հետ ջուր ունեցեք, անկախ նրանից, թե դա ինչպես կդիտվի շրջապատի մարդկանց կողմից:

8. Թանին Շանիս Վիլիամս, 30 տարեկան, Նյու Յորք

25. Եթե չեք ցանկանում մարզասրահ գնալ, ապա միացրեք երաժշտություն ու պարեք. ֆիզիկական ակտիվությունը ոչ մի կերպ կապված չէ մարզասրահի հետ: Եթե չէք ցանկանում մարզասրահ գնալ, ապա պարեք տանը: Կարևորը, որպեսզի դուք այրեք կալորիաները:

26. Տանը համեղ բաներ մի պահեք. աշխատեք տանը չպահել հյութեր կամ թխվածքաբլիթներ և մի համտեսեք դրանք ամեն օր: Կարող եք ժամանակ առ ժամանկ համտեսել, սակայն փոքր չափաքանակներով:

Հոգ տարեք ձեր մասին, հաճախակի ժպտացեք ու առողջ եղեք:

armdaily.am