Կաթսայի մեջ լցնում ենք եռման ջուրն ու ընկղմում ենք կաղամբի տերևները այդ ջրի մեջ 1 րոպեով:
Խառնում ենք տապակած սունկն ու խաշած բրինձը, ավելացնում ենք աղն ու սև պղպեղը: Ստացված միջուկը դնում ենք կաղամբի տերևի մեջ և փաթաթում ծրարի պես, ապա ամրացնում ենք ծայրը ատամի չոփիկով, որպեսզի տոլման չբացվի:
Դնում ենք տոլման տապակի մեջ: Առանձին ամանի մեջ խառնում ենք տաք ջուրն ու լոլոիկի մածուկը և լցնում տոլմայի վրա: Ապա տոլմայով տապակը դնում ենք թույլ կրակի վրա փակ ափարիչով և շոգեխաշում ենք տոլման 5 րոպե յուրաքանչյուր կողմից: