
- Դդմիկ – 2 հատ
- Հավի արգանակ – 1.5 լ
- Մաղադանոս՝ ըստ ցանկության
- Գազար – 1 հատ
- Աղ՝ ըստ ցանկության
- Սև պղպեղ՝ ըստ ցանկության
- Սամիթ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Եփել արգանակը՝ հավի կողքը դնելով կտրատված գազարը, համեմել աղով և պղպեղով, սամիթ և մաղադանոս ավելացնել:
- Դդմիկները մաքրել և խոշոր կտրատել, այնուհետև լցնել եռացող արգանակի մեջ և եփել այնքան, որ դդմիկները և գազարը փափկեն:
- Բանջարեղենն առանձնացնել արգանակից և հարել բլենդերով՝ մինչև ստացվի միասեռ զանգված: Կրեմ-ապուրը լցնել տարաների մեջ, ավելացնել արգանակը և զգուշությամբ խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը