Ինչպես հայտնի է Գաբունիայի հայտնի հայհոյանքներից հետո Պուտինի հասցեին, ոչ միայն հեռացրին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունից, այլև հեռացրին այդ հեռուստաընկերության ղեկավարին: Եվ դա այն պայմաններում, երբ ռուս-վրացական հարաբերություններում բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Երբ Մոսկվայի ջանքերով Աբխազիան և Հարավային Օսիան փաստացի անջատվեցին Վրաստանից և նրանց անկախությունը ճանաչվեց Մոսկվայի կողմից:
Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է: Պատերազմը մենք ենք հաղթել, իսկ բանակցային գործընթացում Մոսկվայի դերը առանցքային բնույթ ունի: Հատուկ ընդգծենք, որ վերջին այս հանգամանքը խոստովանում են գրեթե բոլորը՝ ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Թուրքիան և նույնիսկ Ադրբեջանը:
Այս պայմաններում Փաշինյանը որոշում է սորոսական Դանիել Իոաննիսյանին պետբյուջեից աջակցել Ղարաբաղում դիտորդական առաքելություն իրականացման համար: Պարզ է, որ Փաշինյանի այս քայլը մեղմ ասաց նյարդայնացնելու է Մոսկվային: Հարց է առաջանում՝ ինչու՞ է Փաշինյանը ուզում գրգռել Մոսկվային: Ի՞նչ նպատակ է նա հետապնդում և ո՞ւմ շահերով է առաջնորդվում:
Ավելին՝ լկտիացած Իոաննիսյանը, զգալով իր անպատժելիությունը, թույլ է տալիս իրեն լկտի խոսքեր Պուտինի հասցեին՝ կարծես փորձելով սրել իրավիճակը: Այս ամենից հետո ինձ համար գոնե ակնհայտ է, որ Փաշինյան- Իոաննիսյան զույգը բոլորովին այլ շահեր են հետապնդում, որը կապ չունի ոչ Հայաստանի, ոչ Արցախի հետ:
Ե՞րբ պետք է այս հանգամանքը հասկանա նաև հանրության լայն զանգվածը: Միթե՞ դրա համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը Ուկրաինայի և Վրաստանի օրինակներով մեծ հարվածներ ստանա:
Ինչքա՞ն պետք է անցնի, որ շարքային հայ քաղաքացին հասկանա, որ իրեն խաբում են, և իր իսկ ձեռքերով քանդում են իր և իր ընտանիքի անվտանգության հիմքը:
Միայն պրիմիտիվ ազգերն են սովորում իրենց սխալների վրա, մանավանդ, որ վրացիների ու ուկրաինացիների օրինակները մեր աչքի առաջ են:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան