Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հասարակությանը պաշտոնապես կներկայանա մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 12-ին։
Այդ օրը Լոնդոնում տեղի կունենա նրա սափմանափակ քանակությամբ հավաքածուի թողարկումը, որը նա ստեղծել է բարեգործական նախագծի շրջանակներում։ Սասեքսի դքսուհին հանդես կգա ելույթով, կշփվի Smart Works ընկերության ներկայացուցիչների հետ, որոնց հետ համատեղ էլ ստեղծել է հավաքածուն։
Հայտնի է, որ հավաքածուն ներառում է գրասենյակային զգեստապահարանի էլեմենտներ․ վերնաշապիկներ, պիջակներ, զգեստներ եւ պայուսակներ, սակայն, թե ինչպիսի տեսք ունեն դրանք, դեռ ոչ ոք չգիտի։ Մեգանը որոշել է շեշտը դնել հենց աշխատանքային հագուստի վրա, քանզի կարծում է, որ առանց աշխատանքի կանայք իրենց ավելի վստահ կզգան հարցազրույցների ժամանակ եւ ավելի արագ կինտեգրվեն նոր վայրին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին շատ խիստ նեղացրել էին Եղիզաբեթ II թագուհուն՝ մերժելով հյուրընկալվել Շոտլանդիայում գտնվող թագուհու նստավայր։