Բաղադրիչներ
- Փափուկ կաթնաշոռ – 500 գ
- Թթվասեր (10%) – 300 գ
- Ժելատին – 30 գ
- Շաքարավազ՝ ըստ ճաշակի
- Մրգեր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Խառնել կաթնաշոռը և թթվասերը՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Ավելացնել շաքարավազ կամ մեղր՝ ըստ ճաշակի:
- Ժելատինի վրա գոլ ջուր լցնել և թողնել 10 րոպե: Հետո դնել ցածր կրակի վրա և չհասցնելով եռման, անընդհատ խառնելով, սպասել՝ մինչև ժելատինն ամբողջությամբ կհալչի ջրի մեջ:
- Բարակ շիթով ժելատինը լցնել կաթնաշոռաթթվասերային զանգվածի մեջ և լավ խառնել: Պետք է ստացվի ջրիկ զանգված:
- Մրգեր կամ հատապտուղ շարել կաղապարի հատակին: Լցնել ստացված զանգվածը կաղապարի մեջ և դնել սառնարանը մոտ 1-2 ժամ:
- Մատուցելիս զարդարել հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը