
General Motors-ը 3,5 մլն ավտոմեքենա է հետ կանչում ԱՄՆ-ում արգելակման համակարգի վակուումային ուժեղարարի աշխատանքում տեղ գտած խնդիրների պատճառով: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը:
Հետկանչը վերաբերում է, մասնավորապես, Cadillac Escalade, Chevrolet Suburban եւ GMC Yukon արտաճանապարհայինների մոդելներին, ինչպես նաեւ Chevrolet Silverado եւ GMC Sierra պիկապներին, որոնք թողարկվել են 2014- 2018 թվականներին:
General Motors-ն աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռններից մեկն է: