Սովորաբար առաջին հղիության դեպքում զույգերի մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում: Հատկապես հետաքրքրում է արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում սիրով զբաղվել և կարիք կա՞ արդյոք պաշտպանվելու:
Շատ զույգեր նշում են, որ հղիության ընթացքում սեքսն ավելի ցանկալի և բուռն է դառնում: Որոշ կանանց մոտ էլ դիտվում է սեռական ցանկության նվազում: Դրա պատճառը հիմնականում տոքսիկոզն է, ինչը թուլություն և հոգնածություն է առաջացնում, իսկ կրծքերը դառնում են ցավոտ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հասկանալ, թե որ դեպքերում է կարելի սիրով զբաղվել առանց պաշտպանվելու, և երբ է պաշտպանվելը պարտադիր:
Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում պաշտպանվել, քանի որ այս շրջանում կնոջ իմունիտետն ընկճվում է, ինչի պատճառով մեծանում է վարակների զարգացման վտանգը: Ամենատարածված վարակներից մեկը կանդիդոզն է, որը կարող է հեշտությամբ փոխանցվել նաև տղամարդուն: Սնկերի բազմացման ժամանակ հեշտոցի լորձաթաղանթը դառնում է հեշտ ներթափանցելի պայմանական-ախտածին ֆլորայի համար: Հնարավոր է նաև առաջանա ցիստիտ, ցավ միզելիս, արյունային արտադրություն:
Սեռական չպաշտպանված ակտը վտանգավոր է նաև հենց սեռավարակների տարածման պատճառով: Դրանք վտանգում են ինչպես մոր, այնպես էլ պտղի կյանքը:
Գոյություն ունի նաև սուպերֆետացիա երևույթը, որը շատ հազվադեպ է պատահում: Այս դեպքում ևս մի բեղմնավորում է տեղի ունենում արդեն հղի կնոջ օրգանիզմում:
Հղի կնոջ համար չպաշտպանված սեռական հարաբերությունը կարող է անվտանգ լինել, եթե նա բացարձակ առողջ է, չունի ալերգիկ ռեակցիա ակտի ժամանակ արտադրվող քսուքի հանդեպ, և եթե զուգընկերը չունի սեռավարակներ:
Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում պաշտպանվել հղիության առնվազն առաջին եռամսյակում, որպեսզի բացառեք վարակների ներթափանցման վտանգը:
Այնուամենայնիվ, պաշտպանվել, թե ոչ, յուրաքանչյուր զույգ որոշում է անհատապես: