Բաղադրիչներ
- Խոզի միս – 1 կգ
- Բեկոն – 250 գ
- Սոխ – 2-3 հատ
- Կիտրոնի հյութ – 1/2 հատ
- Աղ, պղպեղ, այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Խոզի միսը լվանալ, կտրատել, համեմել և լցնել կիտրոնի հյութը:
- Սոխն օղակաձև կտրատել և ավելացնել մսին, մի փոքր ջուր լցնել:
- Կես ժամ մարինացնել:
- Բեկոնը բարակ շերտատել:
- Միսը, բեկոնը և սոխը հերթականությամբ շարել փոքրիկ փայտիկների վրա:
- Բանկայի հատակին սոխ լցնել և շարել մսով փայտիկները:
- Բանկան փակել յուղաթղթով: Բանկան դրսից պետք է անպայման չոր լինի:
- Բանկան դնել սառը ջեռոցի մեջ (որպեսզի բանկան չպայթի) և միացնել այն 180-200 աստիճան, թողնել՝ եփվի 60-80 րոպե:
- Եփելուց հետո աստիճանաբար բացել ջեռոցը, որպեսզի ջերմաստիճանի փոփոխությունից բանկան չպայթի, և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը