
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի դիզայներ Սոֆի Տելեն հրաժարվել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջ՝ Մելանյա Թրամփի համար հագուստներ կարել: Այս մասին Տելեն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Երկար ժամանակ աշխատելով Միշել Օբամայի հետ` Տելեն հրաժարվել է աշխատել նոր առաջին տիկնոջ հետ՝ ընդգծելով, որ իրեն դուր չեն եկել նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարություններ ռասիզմի, սեքսիզմի, քսենոֆոբիայի մասին: Տելեն գրել է նաև, որ ինքն էլ է ներգաղթյալ, ինչպես Մելանյա Թրամփը:
Սոֆի Տելեն կոչ է արել գործընկերներին հրաժարվել համագործակցել Մելանյա Թրամփի հետ: