
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացնելով իր բեմական կերպարը։
Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ շպարով է, կրում է սեւ հանդերձանք․ վերնաշապիկ, տաբատ, երկարափեշ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում են նույն երանգի բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երիտասարդ երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Երբ քեզ թվում է, թե ուժերդ արդեն սպառել ես, բարձրանում ես բեմ ու հասկանում, որ դա քեզ միայն թվում էր»։