Steptohealth.ru կայքը կազմել է 10 լավագույն խմիչքների ցանկը, որոնք կօգնեն նիհարել:
Լիմոնով ջուրը կարող եք խմել քաղցած վիճակում: Այն օգնում է մաքրել լյարդը և օրգանիզմը թույներից:
Բանջարեղենից պատրաստված հյութն օգտագործել խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նիհարել: Մեկ բաժակ հյութ օգտագործելու դեպքում հագեցվածության զգացում կունենաք, ինչպես նաև կօգտագործեք քիչ քանակով կալորիաներ:
Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում նաև սպիտալ թեյ օգտագործել, քանի որ այն փոքրացնում է ճարպերի քանակն օրգանիզմում՝ հատկապես ստամոքսի հատվածում: Բացի դա, այն օգնում է նաև նվազեցնել խոլեստերինի քանակն օրգանիզմում:
Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով: Այն օգնում է նաև հաղթահարել սթրեսը:
Կոճապղպեղը օգնում է ճարպային կուտակումների դեմ պայքարում: Այն լավացնում է նյութափոխանակությունը և ամրացնում օրգանիզմի պաշտպանական հատկանիշները:
Առանց յուղի կաթը ճարպերն օրգանիզմից հանում է, այդ պատճառով խորհուրդ է տրվում ամեն օր մեկ բաժակ կաթ խմել:
Կարող եք հարել կես կիվին, սպանախի երեք թուփ, հազար: Այս հյութը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով: Այն օրգանիզմի վրա մաքրող ազդեցություն է ունենում: Ցանկության դեպքում կարող եք նաև մեղր ավելացնել, քանի որ այն ևս օգտակար հատկություններ ունի:
Պամելոն շատ օգտակար է ճարպերն այրելու գործում: Օրվա ընթացքում սրա միայն մեկ բաժակը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից:
Պապայան նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել բնական ճանապարհով և արագ: Այն նյութեր է պարունակում, որոնք օգնում են այրել ճարպերը:
Կարկադե թեյը ևս օգնում է քաշ կորցնել: Կոկոսի յուղն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը կարևոր է քաշ կորցնելու համար: