Բաց հագուստով Իրինա Շեյքը բեմահարթակի վրա հազիվ է կարողացել պահել իրեն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բաց հագուստով Իրինա Շեյքը բեմահարթակի վրա հազիվ է կարողացել պահել իրեն

Իրինա Շեյքը Միլանում մասնակցում է Նորաձևության շաբաթին։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Moschino-ի ցուցադրությունը, որտեղ 33-ամյա մանեկենուհին հրաշքով է ոտքի վրա մնացել։

Իրինա Շեյքը քիչ է մնացել` ընկնի հենց դեֆիլեի ժամանակ։ Փորձառու մոդելը մասնակցել է Bottega Veneta և Moschino իտալական բրենդների ցուցադրությանը։ Հենց վերջինի ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը։

Moschino նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը Բրեդլի Կուպերի նախկին սիրելիին ջութակի տեսքով դեղին բոդի էր հագցրել և նրա ձեռքը նոտաների տեսքով պայուսակ էր տվել։

Շեյքը բարակ բարձրակրունկներով էր, որոնք էլ հենց չար կատակ են խաղացել նրա հետ։ Ցուցադրության ժամանակ նա կրունկով կպել է բեմահարթակի անհարթ մասին, սահել է և չկարողանալով պահել հավասարակշռությունը, քիչ է մնացել՝ ընկնի։ Ամեն դեպքում նա կարողացել է վերահսկել իրավիճակը և հպարտ կեցվածքով ու անհողդողդ դեմքով ավարտել է իր ելույթը։

Նշենք, որ այս հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր էր եղել Պաբլո Պիկասոյի արվեստը։

blognews.am