
Մենք սիրում ենք Վրաստանը: Ինչպես և վառ, նորաձև, խարիզմատիկ և շատ գեղեցիկ վրացուհիներին: ЕLLЕ-ը ներկայացնում է անթերի ճաշակ ունեցող վրացուհիներին, որոնց մասին, հավանաբար, երբևէ չեք լսել:
Սալոմե Սադունիշվիլի
https://www.instagram.com/p/BmxmZJChTcj/?utm_source=ig_embed
Սալոմեն այն երեք կանանցից մեկն է, ում պատկանում է կոշիկի idee fixe ապրանքանիշը: Կոշիկները ստեղծելիս նրանք կենտրոնանում են սիբույի վրա՝ հանգիստ և համեստ գեղեցկության ճապոնական գեղագիտություն: Նույն մոտեցումը Սալոմեն ցուցաբերում է իր կերպարները ձևավորելիս:
Տիկա Մախարաձե
https://www.instagram.com/p/BocG91dHi51/?utm_source=ig_embed
Տիկան երեք երեխաների մայր է: Նա իր մոդելային կարիերան սկսել է մեկ տարի առաջ՝ 28 տարեկանում, երբ Gola Damian ապրանքանիշի դիզայները խնդրեց նրան մասնակցել ցուցադրությանը:
Մարիշա Ուրուշաձե
https://www.instagram.com/p/BmiZXpHn6-3/?utm_source=ig_embed
Մարիշան բացառիկ պայմանագիր է կնքում այնպիսի բրենդների հետ, ինչպիսին է Gucci-ն, մասնակցում է նորաձևության ցուցադրություններին, իսկ նրա լուսանկարները հայտնվում են բրենդի պաշտոնական ինստագրամյան էջում:
Նատա Բերաձե
https://www.instagram.com/p/BorawqDHN63/?utm_source=ig_embed
Fashionista պարբերականը նրան համեմատում է Դարյա Վերբովայի հետ: Նրան կարելի է տեսնել Թբիլիսիի նորաձևության շաբաթվա ընթացքում: Նատան համարվում է սթրիթ-սթայլի լավագույն կերպարներից մեկը:
Լուիզա Չալատաշվիլի
https://www.instagram.com/p/BbL2ITKB-AU/?utm_source=ig_embed
Լուսանկարիչ Լուիզայի անթերի ճաշակը տեսանելի է ինչպես իր արած լուսանկարներում, այնպես էլ սեփական կերպարներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը