
Բաղադրիչներ
- Դդում – 750 գ
- Կաթ – 1.5 բաժակ
- Բրինձ – 1/2 բաժակ
- Յուղ – 4 ճ/գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Դդմի կեղևը և միջուկը հեռացնել, կտրատել, տեղավորել կաթսայի մեջ և լցնել տաքացրած կաթը:
- Ավելացնել կիսաեփ բրինձը, յուղը, շաքարավազը, խառնել:
- Կաթսան կափարիչով փակել և եփել շիլան՝ մինչև դդմի պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը