Առաջիկա զով եղանակին կարևոր է տորթի տեսք ունենալը: Դե, կամ գոնե լինել գիշատիչ: Շատ քննարկվող, քննդատվող, բայց պահանջված կերպարներ այս աշնան համար:
Զգեստներ՝ կենդանական պրինտներով
Գիշատիչներին վստահորեն հաղթում են այս աշնանը, իսկ նրանց մեջ ներառված ընձառյուծը միանշանակ թագավորն է:
Եթե դուք դեռևս չեք համարձակվում փորձել այս կերպարը, ապա այս աշունը ձեզ ևս մեկ հնարավորություն է տալիս:
Զգեստներ tie-dye գունավորմամբ
1970-ականներին հալուցինոգեն գույները (այսպես է թարգմանում tie-dye-ը) կապվում էին բացառապես ազատասեր հիպիների հետ: Այս աշնանը ծիածանագույն պրինտները կարելի է տեսնել աշխարհի ամենա պաթետիկնորաձևության տների զգեստներում:
Նման զգեստները աշնանային մռայլ եղանակին մեղմ պայծառություն ավելացնելու հետաքրքիր և, ամենակարևորը, գերժամանակակից միջոց են:
Կեղծ կաշվե զգեստներ
Կաշին այս տարի ինքնաբավ նյութ է: Մի պարզեցրեք այն տարբեր գործվածքների և կտորների համադրությամբ: Կաշվե զգեստը պետք է զուսպ և պարզ լինի: Եթե ցանկանում եք ավելացնել վառ շեշտադրում պատկերին, ապա դա արեք պարագաների օգնությամբ` օրինակ նմանատիպ պայուսակով:
Զգեստներ ծաղկային պրինտով`մուգ ֆոնի վրա
Կարող եք ընտրել ցանկացած ծաղիկների կամ բույսերիի մոտիվներ: Հիմնական շեշտադրումը պետք է դնել նրա վրա, որ պրինտը պետք է լինի՝ օրինակ, սև, գրաֆիտ, կապույտ կամ մուգ զմրուխտ ֆոնի վրա: Այս ոճը կոչվում է մուգ սիրավեպ:
Զգեստներ՝ գործվածքների տարրերով
Զով աշնանը գործվածքները շատ ակտուալ են, և սա վերաբերում է նաև զգեստներին: Ամենապարզ տարբերակը ձիգ տրիկոտաժե հագուստն է: Բայց հանդերձանքը, որը զարդարված է միայն տրիկոտաժե տարրերով, ավելի արդիական է:
Բազմաշերտ զգեստ-տորթեր
Սա 2019 թվականի նորաձևության մեկնարկի ամենաքննարկվող կերպարն էր:
Նորաձևության շաբաթվա ընթացքում շատ հավաքածուներում ներկայացվել էին փարթամ զգեստներ, որոնք թխվածքի նման էին` ծաղկեփնջեր, աղեղներ, շատ շերտեր և այլն: Նման հանդերձանքները այնքան էլ հասարակ և առօրեական չեն, բայց դրանցով դուք հաստատ աննկատ չեք մնա:
Խիստ, էլեգենատ ռետրո զգեստներ
Նման հագուստ կարող էր կրել Մերի Պոպինսը, եթե ունենար ռոմանտիկ տրամադրություն, կամ Բրիջիտ Բարդոն՝ երիտասարդ տարիներին:
Համեստ, զուսպ և էլեգանտ. եթե ձեր հագուստը հիշեցնում է 1950-60-ականները, ապա դուք ճիշը ընտրություն եք կատարել:
Սիրարփի Աղաբաբյան