
Հարավային Կորեայի Hyundai Motor Group ավտոմոբիլային խումբը և ԱՄՆ-ի Aptiv ավտոբաղադրիչներ արտադրողը համաձայնության են եկել ինքնակառավարվող ավտոմոբիլների ոլորտում համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջը: Ինչպես ասված է ընկերությունների համատեղ մամուլի տեղեկագրում, երկու կողմերն այնտեղ կներդնեն 2-ական միլիարդ դոլար:
Համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակն է «SAE 4 и SAE 5 ստանդարտների տեխնոլոգիաների մշակումը, զարգացումը և առեւտրայնացումը: Այդ տեխնոլոգիաները նախատեսում են ավտոմոբիլի կառավարման գործընթացի լիակատար կամ գորնականում լիակատար ավտոմատացում: Hyundai-ն և Aptiv-ը պլանավորում են կառավարման լիակատար ավտոմատ համակարգի թեստավորումն սկսել արդեն 2020 թվականին և անվարորդ ավտոմոբիլի համար օգտագործման պատրաստ պլատֆորմ ստեղծել մինչև 2022 թվականը: Ձեռնարկությունը կգլխավորի Aptiv-ի ինքնավար վարման տեխնոլոգիաների ստորաբաժանման նախագահ Կառլ Իանիեման, ընկերության կենտրոնակայանը կգտնվի Բոստոնում: