«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառավարության կողմից երկրորդ և երրորդ երեխայի համար տրվող միանվագ նպաստների բարձրացմանը:
«Ասե՞մ ,թե՞ չասեմ շարքից.
Կառավարությունը որոշել է խրախուսել ծնելիությունը՝ 6 անգամ բարձրացնելով առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ և 2 անգամ բարձրացնելով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ։
Իհարկե գովելի է, որ փորձ է արվում լուծում գտնել ծնելիության անկման խնդրին: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 2018-ին ծնվել է 36 502 երեխա, 2017-ին՝ 37 700, 2016-ին՝ 40 592, իսկ 2015-ին՝ 41 763:
Ունենք շարունակական անկման միտում, ինչը կանխելու ուղղությամբ անհրաժեշտ են մտածված, հետազոտված և երկարաժամկետ ռազմավարական գործողություններ:
Առաջարկվող լուծումներից հետո մի շարք հարցեր են առաջանում՝
առկա է արդյոք հետազոտություն, թե զույգերի քանի տոկոսն են առաջին երեխայի պլանավորումը հետաձգում մինիմալ կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով և ինչ արդյունք է ապահովվելու (ինչ տոկոսի փոփոխություններ են ակնկալվում) 50-300 հազար դարձնելու պարագայում:
Հայաստանում վերջին տարվա ընթացքում ծնվել է մոտ 15000 առաջին երեխա, այս քայլով ուղղակի բյուջեից ծախսվելու է 15 000*250 000=3 750 000 000 դրամ ավել գումար:
Տարեկան ծնվում է ավելի քան 13 000 երկրորդ երեխա, այսինքն պլանավորվում է հատկացնել ևս 13 000*150 000=195 000 000դրամ ավել գումար:
Հաշվի առնելով այն հանգամանքը,որ ծրագիրը պետք է խրախուսի ծնելիությունը՝ ծրագրի միայն 2 կետերի իրականացման համար անհրաժեշտ կլինի տարեկան 6մլրդ դրամից ավելի գումար:
Իհարկե խրախուսելը լավ է, բայց սա այնպիսի ծավալի ծախս է, որն իրականացնելիս պետք է ունենալ ազդեցության գնահատման արդյունավետության ցուցիչներ:
Որտե՞ղ է մեր հիմնական խնդիրը, ի՞նչ խնդիր ենք լուծում, ի՞նչ աճ ենք ակնկալում և այլն:
Հ.Գ. 6 մլրդն այն գումարն է, որով կարելի է ռեալ, սոցիալական, արդյունավետ ծրագրեր իրականացնել՝ սկսած բնակարանաշինությունից…»,- գրել է նա: