ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հերթական անգամ ապացուցել է, որ պաշտոնական հանդիպումների համար զգեստների ընտրության հարցում հավասարը չունի։ Երկրի առաջնորդի կինը ներկայացել է Gucci ապրանքանիշի զգեստ-վերարկուով, որն ընդգծել է նրա կազմվածքն ու էլեգանտություն հաղորդել։
Նորաձևության փորձագետների ուշադրությունը գրավել է նաև նրա սանրվածքը. ոճաբանները հրաժարվել են խոշոր լոքոններից և ծավալ հաղորդել մազերին, ինչը հիշեցնում էր Սինդի Քրոուֆորդի սանրվածքը։