Ինչպե՞ս խոսել սեփական սեռական ցանկությունների մասին
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս խոսել սեփական սեռական ցանկությունների մասին

Կատարյալ ռոմանտիկ հարաբերությունների մասին պատկերացում ենք կազմում կինոներից․ սիրահար զույգ, կրքոտ, համապատասխանում են իրար, նրանց մարմնական մտերմության ներդաշնակությունը բառեր չի պահանջում։ Կամ էլ մեծահասակների կինոներում, որոնցում երկուսով ցուցադրում են իրենց սեքսուալ վարպետությունը, հասնում են հաճույքի գագաթնակետին՝ կրկին առանձնապես իրար հետ չխոսելով։ Կարևոր է կինոն՝ ռեժիսորների, սցենարիստների, պրոֆեսիոնալ դերասանների ստեղծածը տարբերել իրական կյանքից, որտեղ ամեն բան այնքան էլ հարթ ու սիրուն չէ։

Մեր հարաբերությունն սկսվում է սիրահարությունից, հմայվածությունից, երբ պարզապես աչք ենք փակում շատ բաների վրա։ Երբ սիրահարությունն անցնում է, անհամապատասխանություններն ակնհայտ են դառնում, և շատերը հաշտվում են իրականության հետ՝ իրենց անհարմար, չբավարարված զգալով ու սկսում են համբերել (չէ՞ որ կարևորը հարաբերությունը պահպանելն է): Իսկ այ չբավարարվածությունը հանդուրժելը լավագույն ընտրությունը չէ՝ վիրավորանքը, լարվածությունը, ագրեսիան կուտակվում են
և ժամանակ առ ժամանակ դուրս հորդում վստահությունը, հարգանքը, մտերմությունն ու սերը քանդող վեճերի ու մեղադրանքների տեսքով։
Սեռական կյանքում երջանիկ լինելու միակ միջոցը, թերևս, սեփական սեռական ցանկությունների մասին անկեղծորեն խոսելն է, կողակցին լսելը, հասկանալն ու նրա հետ համաձայնության գալը։ Կարևոր է հասկանալ և ընդունել իրականությունը, որում հասուն մարդիկ ենք մեր հասուն և մեր հոգեկանի ու առողջության համար կարևոր պահանջմունքներով։

Ինչպե՞ս այդ անել առանց կողակցին վիրավորելու և հարաբերությունը փչացնելու, ինչպե՞ս խոսել մեր ցանկությունների մասին։
Շատերը լռում են՝ կարծելով, որ իրենց սիրելին ինքնուրույն կկռահի ամեն բան։ Մյուսները կողակցին մանրամասն ցուցումներ են տալիս՝ սեռական խաղը վերածելով մեխանիկական գործողության։ Ինչպե՞ս խուսափել նման ծայրահեղությւոններից։

Պարզ ասեք ձեր պահանջմունքների մասին, խոսեք սեռակա ցանկությունների, ֆանտազիաների, երազների մասին։ Ձեր ցանկություններում ամեն բան իմաստ ունի՝ նրբություն կամ կոպտություն, դանդաղություն և արագություն, ագրեսիա կամ պասիվություն, տեղը, ժամանակը և այլն, այն ամենը, ինչը մեր սեռական կյանքին գույն ու երանգ է տալիս։ Սեքսի մասին կարելի է խոսել ոչ միայն անկողնում, այլև զբոսնելիս, հեռախոսով խոսելիս, ընդմիջման ժամանակ, սրճելիս և այլն։

Շփվելիս ընտրեք պրոակտիվությունը, մի վախեցեք։ Շատերը նախընտրում են պասիվ լինել և զուգընկերոջից ստանալ այն, ինչ նա տալիս է, հրաժարվում են իրենց ցանկություններից, օրինակ՝ սեքսի գուրգուրանքի փուլից։ Իսկ այն շատ կարևոր է և չի սահմանափակվում մի երկու անգամ համբուրելով։

Սեքսի մասին չենք խոսում և մեզ չենք ռեալիզացնում նաև ամոթից, անվստահությունից, մերժվելու վախից։ Այդ պատճառով էլ կարևոր է կողակցի հետ վստահելի, ապահով և խորը հարաբերություններ ստեղծել, որում տեղ չի լինի մեղադրանքների, վիրավորանքի ու քննադատության համար։

Ինչպե՞ս։ Խոսեք և հարցրեք եղանակի մասին, աշխատանքի, ընկերների, նախասիրությունների։ Գիտե՞ք ձեր սիրելին փոքր տարիքում ընտանի կենդաի ունեցել է, թե ոչ, որ դերասանին է ամենաշատը սիրել, գիտե՞ք ինչ է ուզում նա և ինչի մասին է երազում, ինչ գքեր է սիրում։
Ինչպե՞ս եք խոսում ձեր ուտելիքների վերաբերյալ ձեր նախասիրությունների մասին։ Ամաչու՞մ եք։ Ոչ։ Որովհետև ուտելիքը և սնվելը մեր օրգանիզմի բնական պահանջներից են։

Ուտելիքը կարող է այնքան տարբեր ու համեղ լինել։

Կարևորը ճշմարտությունն ընդունելն է․ սեքսը նույնքան կարևոր է մեր մարմնի համար և դրա մասին կարելի է և պետք է խոսել, սիրելիի հետ կիսել սեփական ցանկություններն ու ֆանտազիաները։ Ձեր էրոտիկ ֆանտազիաները հնարավորինս հաճախ դարձրեք համատեղ պլան այդ օրվա երեկոյի (առավոտվա, օրվա) համար։

sotskiy.am