Մոտոսպորտի սիրահարներն այսուհետ Երևանում կգտնեն ընտանեկան և թիմային ժամանցի յուրօրինակ նոր ակումբ, որն իր տեսակով առաջին է տարածաշրջանում:
Moto Rangers մարզչաժամանցային կենտրոնը ԱՊՀ տարածքում թրայլ մոտոսպորտի միակ կենտրոնն է: «Նաիրի» մարզադաշտի տարածքում տեղակայված ակումբում տարվա բոլոր եղանակների համար 5-55 տարեկան այցելուներին սպասում են անվտանգ միջավայրով էլեկտրական թրայլ մոտոցիկլետները: Այնտեղ կարելի է հաղթահարել արգելքներ՝ անվտանգությունն ապահովող մարզական հանդերձանքով:
«Թրայլ մոտոսպորտը կարող է գրավել այս տեսակ տուրիզմով հետաքրքրվողներին և նրանց բերել Հայաստան: Մեր երկիր այցելող երիտասարդ տարիքի տուրիստները պակաս ունեն նմանատիպ ժամանցի վայրերի: Ուրբանսպորտի մշակույթը մեր երկրում դեռևս շատ աճելու տեղ ունի»,-շեշտեց Motorangers ակումբի հիմնադիր Կարեն Բաղդասարյանը: Նրա խոսքով` նմանատիպ ենթակառուցվածքները մեծ ներդրումներ չեն պահանջում:
Թրայլ մարզաձևի առաջնություններն անց են կացվում միջազգային տարբեր հարթակներում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ճապոնիայում, սակայն այն դեռևս պատշաճ տարածում չեն գտել հետխորհրդային երկրներում: Այն փաստացի ներկայումս այս ծրագրի շրջանակներում միայն ներկայացված է Հայաստանում, ու դրա տարածումը ողջ երկրում լրացուցիչ խթան է հանդիսանալու՝ տուրիզմի ներգրավման տեսակետից էական մրցակցային առավելություններ տալով Երևանին և մարզերին՝ տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ: