Սինգապուրի վարչապետի այցի և ԵԱՏՄ նիստի կապակցությամբ Երևանում երթևեկությունը սահմանափակվելու է
Advertisement 1000 x 90

Սինգապուրի վարչապետի այցի և ԵԱՏՄ նիստի կապակցությամբ Երևանում երթևեկությունը սահմանափակվելու է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է Սինգապուրի Հանրապետության վարչապետի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան – Թումանյան խաչմերուկից Աբովյան – Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին – Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:

Տեղեկացնում ենք նաև, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային – Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան – Պրոշյան խաչմերուկից Բաղրամյան – Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պրոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան – Պրոշյան խաչմերուկից Մաշտոց – Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը»,- ասվում է հաղորդագրության մեջ: