
Բաղադրիչներ
- Խնձոր – 2 հատ
- Շաքարավազ – 500 գ
- Շոկոլադ – 1 սալիկ
- Կոկոսի յուղ – 1 գդալ
- Մանրացրած ընկույզ – 100 գ
- Պաղպաղակի փայտիկներ
Պատրաստման եղանակը
- Խնձորը շերտատել և հեռացնել կորիզները:
- Շոկոլադը հալեցնել միկրոալիքային վառարանում:
- Հետո շոկոլադը խառնել կոկոսի յուղի հետ՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
- Խնձորի շերտերը շարել տապակին, յուրաքանչյուրի վրա դնել փայտիկ և վրան լցնել հալեցրած շոկոլադը:
- Լուծել շաքարավազը և լցնել խնձորների վրա:
- Այնուհետև ավելացնել մանրացրած ընկույզը:
- Մեկ ժամով տեղափոխել սառնարան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը