Հարց սեքսոպաթոլոգին. «Հղի եմ, բայց չգիտեմ` ոնց է ստացվել»
Advertisement 1000 x 90

Հարց սեքսոպաթոլոգին. «Հղի եմ, բայց չգիտեմ` ոնց է ստացվել»

Հարց սեքսոպաթոլոգին: «Հղի եմ, բայց չգիտեմ՝ ոնց է ստացվել։ Սեռական հարաբերության ժամանակ ամուսինս միշտ վերջացնում է հեշտոցից դուրս։ Այդ տարբերակով հնարավոր է հղիանալ»։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո, հնարավոր է: Եթե սերմնահեղուկը թափվել է հեշտոցի վրա կամ շուրջը, ապա կարող է գրանցվել հղիություն: Իրականում հղիացման համար հարկավոր է, որպեսզի միմյանց հանդիպեն կնոջ ձվաբջիջը և տղամարդու սերմնաբջիջը: Սերմնաբջիջը օժտված է շարժունակությամբ և կարող է սկսել իր «ճամփորդությունը» դեպի ձվաբջիջ հենց հեշտոցամուտքից սկսած, որտեղ և տեղի է ունենում շատերի կարծիքով այսպես կոչված «ապահով» սերմնաժայթքումը: Այնպես որ, զերծ մնացեք սեռական մերժելի փորձարկումներից և օգտվեք հղիությոնից խուսափելու ավելի հուսալի տարբերակներից։