Բաղադրիչներ
- Կարտոֆիլ – 2 հատ
- Կարագ – 100 գ
- Պարմեզան պանիր – 100 գ
- Բուսայուղ – 100 գ
- Սերուցք – 60 մլ
- Պինդ պանիր – 60 գ
- Աղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը լավ լվանալ:
- Կտրվածքներ անել, բայց մինչև վերջ չկտրել:
- Պանիրը և կարագը շերտերի բաժանել և ըստ հաջորդականության տեղավորել կարտոֆիլի կտրվածքների մեջ:
- Կարտոֆիլները 45 րոպե պետք է եփել 200 աստիճան ջեռոցում: Այնուհետև պետք է հանել և լցնել սերուցքը:
- Ինչից հետո ավելացնել քերիչով անցկացրած պանիրը և ևս 15 րոպե եփել ջեռոցում:
- Պատրաստի կարտոֆիլները կարելի է զարդարել կանաչիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը