Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը կանգնեցրել է ժամանակը: Վերջերս տեղի ունեցած Versace-ի շոուի ժամանակ Լոպեսը հայտնվեց «մերկ» զգեստով, որին նման զգեստով առաջին անգամ փայլել էր 20 տարի առաջ: Նա նույնքան հմայիչ էր, որքան և տարիներ առաջ: Իսկ թե գեղեցկության ինչ գաղտնիքներ ունի աստղը, ներկայացնում է Cosmo.ru-ն:
- Մարզվում է առավոտյան
Սա պարզ երևում է աստղի Ինստագրամի էջից, որտեղ նա մարզումներից լուսանկարներ է տեղադրում. «Ես արթնանում եմ արևի հետ՝ ամբողջ օրը փայլելու համար»:
- Ուտում է շատ սպիտակուցներ
Գաղտնիք չէ, որ Ջեյ Լոն ունի շատ խիստ դիետա: Անշուշտ, նա նույնպես ժամանակ առ ժամանակ ցանկանում է վնասակար մթերքներ ուտել: Բայց, ի տարբերություն շատերի, նա դիմադրում է գայթակղությանը և ածխաջրերը փոխարինում է սպիտակուցներով. «Սպիտակուցներն իմ փրկությունն են, երբ ես ուզում եմ ինչ-որ վնասակար բան ուտել: Այն արագ հագեցնում է և մկանների համար վառելիք է»:
- Անձնատուր չի լինում վատ սովորություններին
«Ես չեմ ծխում, սուրճ և ալկոհոլ չեմ խմում: Այն փչացնում է մաշկը և ծերացնում է մարդկանց»,- ասել է Լոպեսը հարցազրույցներից մեկի ժամանակ:
- Շատ է քնում
«Լավ զգալու համար ինձ պետք է 9-10 ժամ քնել: Կամ, ծայրահեղ դեպքում, 8 ժամ»:
- Խմում է շատ ջուր
Զարմանալի չէ, որ նրա բոլոր մարզումները պահանջում են հեղուկների ակտիվ լրացում. «Ես շատ ջուր եմ խմում, հատկապես մարզվելուց առաջ: Այդ դեպքում ես կարող եմ առավելագույնը ստանալ սպորտով զբաղվելուց»:
- Ուտում է բանջարեղեն
Այս մասին նա բազմիցս հայտարարել է հարցազրույցների ժամանակ. «Ես ուտում եմ շատ կանաչ բանջարեղեն, ծնեբեկ, բրյուսելյան կաղամբ, բրոկկոլի և կալե կաղամբ»:
- Ամեն օր մաքրում է մաշկը
Քնելուց առաջ երգչուհին միշտ մաքրում է դիմահարդարումը: «Մարզումներից հետո ես անպայման մաքրում եմ մաշկս, որպեսզի ծակոտիները չխցանվեն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը