Տապի դեմ պայքարելու համար ELLE.ru-ն ներկայացնում է սառը թեյի պատրաստման հնդական բաղադրատոմս:
Պատրաստման եղանակը
- Անանուխի և սև թեյերը խառնել, ավելացնել համեմունքներ (դարչին, կոճապղպեղ, մշկընկույզ) և լցնել եռացրած ջուր:
- Թողնել՝ թրմվի 6 րոպե, ինչից հետո ավելացնել մեղր կամ շաքարավազ:
- Երբ թեյն ամբողջությամբ սառչի, ավելացնել կիտրոնի հյութ և մի փոքր գազավորված ջուր:
- Մատուցել սառույցով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը