Բաղադրիչներ
- Սալոր – 2 կգ
- Քերած կոճապղպեղ – 1 թ/գ
- Դարչին – 1 թ/գ
- Ընկույզ – 150 գ
- Շաքարավազ – 600 գ
- Ջուր – 1 լ
Պատրաստման եղանակը
- Սալորը լվանալ, չորացնել, երկու կեսի բաժանել, կորիզը հեռացնել: Ընկույզը մանրացնել:
- Սալորը տեղավորել կաթսայի մեջ և ավելացնել շաքարավազը:
- Այնուհետև լցնել ջուրը և դնել ցածր կրակի վրա: Երբ սկսի եռալ, հեռացնել փրփուրը, ավելացնել դարչինը և կոճապղպեղը, խառնել և 40 րոպե եփել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով և փրփուրը հեռացնելով:
- Եփելուց հետո մուրաբան վերցնել կրակից, ավելացնել ընկույզը: Պատրաստի մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը