Մեկ անգամ գրել էի արհեստական բանականության մասին, կրկնեմ միտքս:
Արհեստական բանականությունը քվանտային թռիչքներով շարժվում է առաջ և դիմադրելն անիմաստ է:
Ճիշտը օգտագործել այն ի նպաստ ԱԶԳԱՅԻՆ և համամարդկային շահերի:
Հպարտ եմ, որ այս ուղությամբ լուրջ ուսումնասիրություններ և կոնկրետ աշխատանքներ են տանում որդիներս, իսկ վերջերս նաև թոռս…
Այս ամենն իրականացնել Հայաստանից դուրս շատ հեշտ է, միայն ցանկություն է պետք, որը չունեմ, և առայժմ որդիներս էլ չունեն…
Ինչպես ասում են՝
-Արա դուք հլը ստե՞ղ եք…
Սեպտեմբերի 28-ին ՏՏ ոլորտի առաջին ներկայացումը բեմադրեցի Կոմիտասի անվան Կամերային տանը /VR նկարչությամբ:
Ոչ մի լրագրող, առավել ևս՝ հեռուստակայան, չարձագանքեց…
Ես սովոր եմ, չեմ նեղվում:
Հոկտեմբերի 6-ին մշակութային տեխնոլոգիաների հեղափոխություն եղավ Հանրապետության Հրապարակում, ուր բացի երաժշտական գեներացիայից /արհեստական բանականության միջոցով/, գեներացվեց Մ.Սարյանի «Հայաստան» կտավը, որի հեղինակն էր Անդրանիկ Թորոսյանը…
Ոչ մի հեռուստաալիք չարձագանքեց, չպատկերվեց մոնումենտալությունը…
Այսօր իմացա Անդրանիկից, որ այն արվել է ձրի, ի շահ Հայաստանի իմիջի…
Հ.Գ. տեղադրում եմ մեկ լուսանկար իմ ներկայացումից և մեկ լուսանկար երեկվա միջոցառումից:
Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: