Սիրուշոն Instagram–յան էջի սթորի բաժնում անդրադարձել էր Քիմ Քարդաշյանի աղջկա՝ Նորթիի «Պռեգոմեշ» ապրանքանիշի զարդ կրելուն:
Araratnews.am—ը զանգահարեց Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանին՝ պարզաբանում լսելու: Նա ասաց, որ «Պռեգոմեշ» ապրանքանիշի զարդը, որը կրում է Նորթը, Քարդաշյանները նվեր են ստացել 2015 թ-ին, երբ Քիմ Քարդաշյանը իր ամուսնու՝ Քանյե Ուեսթեի եւ իր մյուս քրոջ՝ Քլոեի հետ ժամանել էր Հայաստան: «Զարդի այդ մոդելը հատուկ ստեղծվել է Քիմի համար: Զարդը Քարդաշյաններին նվիրել են այցի կազմակերպիչները: Հաճելի է տեսնել, որ աշխարհի ամենանորաձեւ երեխան 2 օր, նաև մկրտության օրը, կրել է զարդը»:
Բացի Նորթից՝ Քիմ Քարդաշյանն այսօր եւս «Պռեգոմեշ» հավաքածուից զարդեր է կրել:
Նունե Խուրշուդյանին հարցրինք՝ այդ զարդերը եւս 2015-ին է Քիմ Քարդաշյանը նվեր ստացել: Երգչուհու Մենեջերն ասաց՝ դրանից տեղյակ չէ:
Հնարավո՞ր է Սիրուշո-Քարդաշյան համագործակցություն՝ հաշվի առնելով, որ ամերիկահայ աստղը բիզնես պլաններ ունի Հայաստանի հետ, երգչուհու մենեջերը դժվարացավ պատասխանել՝ տեղյակ չէ: