Այցի առաջին օրը Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեխաների հետ ուղեւորվեցին Էջմիածին, որտեղ Մայր տաճարում մկրտվեցին եւ մկրտեցին նաեւ զավակներին: Այդ օրը Քիմը նախընտրել էր մարմինն ընդգրկող երկար դարչնագույն զգեստ, իսկ երեխաների համար՝ սպիտակ հագուստ: Քույրը՝ Քորթնին, կրում էր սպիտակ բլուզ եւ նույն գույնի շրջազգեստ:
Նույն օրը այն հյուրանոցի շուրջ, որտեղ ժամանակավոր բնակություն էին հաստատել Քարդաշյան քույրերը, տեղ ու դադար չկար:
Երկրպագուներն առավոտից սպասում էին աշխարհահռչակ հայուհուն՝ հուսալով նրանից կորզել գոնե մեկ ինքնանկար: Քիմը սպասեցնել չտվեց… եվ ահա՝ նա դուրս է գալիս հյուրանոցից՝ սպիտակ լայն թեւքերով պիջակով եւ նույն երանգի դասական ոճի տաբատով: Այս ոճով Քիմն ուղղվեց երեւանյան ռեստորաններից մեկում ճաշելու:
Քարդաշյանները երեւանյան այցի ժամանակ եղան նաեւ Ծիծեռնակաբերդում՝ հարգանի տուրք մատուցելու 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քիմ Քարդաշյանին հուշահամալիրի մոտ ֆիքսեցինք սեւ շապիկով եւ կաշվե երկար շրջազգեստով, որը դիմացի հատվածում աչքի էր ընկնում յուրահատուկ բացվածքով: Look-ն ամբողջացրել էին նյուդ գույնի երկարաճիտ կոշիկները:
Քորթնին նախընտրել էր մուգ երանգի oversize բլուզ եւ ջինսե տաբատ:
Ավելի մանրամասն՝ news.am