Դենիել Մարթինը Մեգան Մարքլի գլխավոր դիմահարդարն է. հենց նա է Մեգանի հարսանեկան դիմահարդարման հեղինակը: Դենիելը և Մեգանը շարունակում են մտերիմ մնալ. նրանք պարբերաբար շփվում են, և այս շաբաթ Սասեքսի դքսուհին այցելել է իր դիմահարդարին Լոնդոնում և պատրաստել է նրա համար իդեալական թագավորական նախաճաշ: Դենիելը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ Մեգանին անվանելով «անգերազանցելի տանտիրուհի»:
Դենիելի հրապարակումն իսկական նվեր է դքսուհու երկրպագուների համար. դա հնարավորություն է տալիս հետևել Մեգան Մարքլի իրական կյանքին, ով թագավորական ընտանիքին միանալուց հետո փակել է սոցիալական ցանցերում իր բոլոր հաշիվները և բլոգը: Մեգանն առաջվա նման սիրում է առողջ սնունդ, այդ պատճառով էլ իդեալական նախաճաշի նրա բաղադրատոմսն ամբողջական հացահատիկից պատրաստված հացն է՝ ավոկադոյի խյուսով: Ավելի շատ բաղադրատոմսեր հասանելի են նրա գրքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը