
Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 2 հատ
- Պանիր – 200 գ
- Վարունգ – 3 հատ
- Կորեական գազար – 200 գ
- Սխտոր – 2 ատամիկ
- Կանաչի
- Մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Հավը եփել, սառեցնել և բարակ շերտատել:
- Շերտատել նաև վարունգը:
- Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
- Խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել ճզմած սխտորը և մայոնեզը, խառնել ու մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը