Բաղադրիչներ
- Ալյուր – 180 գ
- Ձվի դեղնուց – 2 հատ
- Կարագ – 100 գ
- Շաքարավազ – 100 գ
Պատրաստման եղանակը
- Փափուկ կարագը հարել ձվի դեղնուցների հետ՝ մինչև ստացվի կրեմանման զանգված:
- Այնուհետև ավելացնել շաքարավազը և այլուրը, խմոր հունցել:
- Ստացված խմորից գնդիկներ ձևավորել և դնել յուղաթղթով պատված տապակի վրա:
- Թխվածքաբլիթները թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում, 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը