Մեր լավագույն տնտեսագետներից մեկի՝ Կարեն Ադոնցի, կարծիքով ՓՄՁ-ն արտահանման առումով խիստ բարդ վիճակի մեջ է (https://www.youtube.com/watch?time_continue=10&v=VL2PNS8Th28), իսկ իմ կարծիքով այդ ոլորտում ՓՄՁ-ն անելիք չունի:
Նախկինում ասել եմ՝ հեծանիվ հնարելու կարիք չկա՝ արտահանման հարցում մեծ ընկերություններն այլընտրանք չունեն (Հարավային Կորեայում դրանք կոչվում էին/են չեբոլներ), իսկ մեր երկրի շուկան այնքան փոքր է, որ տնտեսության զարգացման առումով ներքինով բավարարվելն իմաստ չունի:
Ասվածը նշանակում է, որ պետք է զարկ տրվի (հակապոպուլիստական բան եմ ասում) հենց մեծ ընկերությունների արտահանման հզորություններին:
Կարեն Ադոնցն առաջարկում է բաժնետիրական ընկերության գաղափարը՝ սփյուռքի օգնությամբ, բայց դա ևս տեսանելի ապագայում լուծվելիք խնդիր չի, և ինչ իմաստ ունի նոր բան ստեղել փորձելը, եթե հենց այսօր կա նորմալ աշխատող մեխանիզմ:
Ուղղակի Սերժի օրոք մեծ ընկերությունների նկատմամբ, որոնք հատկապես մենաշնորհ ունեին մեր ներքին շուկայում, ստեղծվեց խիստ բացասական վերաբերմունք, և դա, բնականաբար, շարունակվում է իրավիճակի փոփոխությունից հետո:
Ապագայում կարող են ստեղծվել՝ կախված բիզնեսի նկատմամբ շարքային հայաստանցու կամ սփյուռքում ապրող մեկի վստահությունից, բաժնետիրական ընկերություններ, և այսօր պետք է դրվի ապագայում դրանց միջոցով եկամուտների ստացման հիմքը, բայց մեր երկրին զարգացում է անհրաժեշտ նաև հենց այսօր, և, ինչպես ասվեց, դրա հիմքը մեծ ընկերություններն են:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: