Բաղադրիչներ
- Լազանյայի թերթիկներ – 450 գ
- Շամպինիոն – 400 գ
- Սմբուկ
- Սոխ
- Ձու
- Սխտոր – 2 ատամիկ
- Ռեհան և մաղադանոս – մեկական փունջ
- Տոմատի մածուկ – 500 գ
- Սերուցքային պանիր – 400 գ
- Պարմեզան – 150 գ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Միջին կրակի վրա տաքացնել յուղը: Կտրատված բանջարեղենը տապակել 3-5 րոպե: Լցնել տոմատի մածուկը:
- Սերուցքային պանիրը, ձուն, կտրատված կանաչիները և պարմեզանի կեսը խառնել, համեմել աղով և պղպեղով:
- Կաղապարի մեջ շերտերով դասավորել. լազանյայի թերթիկներ, սերուցքային պանիր, բանջարեղեն: Վերջին շերտի վրա պարմեզան շաղ տալ:
- Փայլաթիթեղով ծածկված լազանյան թխել 50 րոպե, 200 աստիճան ջեռոցում: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ փայլաթիթեղը հեռացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը