Թուրքական օդուժը քրդական ուժերի դեմ ավիահարձակման ժամանակ ռմբակոծել է 3 000-ամյա նախաքրիստոնեական տաճար, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում:
Աին-Դարայում գտվող տաճարը կառուցվել է Քրիստոսից առաջ 1 300 թվականին: Արձաններն մարմնավորում էին առասպելական առյուծների և սֆինքսների:
Ինչպես հայտնում է Սիրիայի Մարդու Իրավունքների պաշտպանության կենտրոնը (SOHR), տաճարի 60 տոկոսը վնասվել է:
Պաշտոնական Սիրիան ահազանգում է թուրքական բարբարոսությունների մասին, նշելով. «Թուրքիան իր բարբարոս գործունեությամբ մեծագույն վնաս է հասցնում սիրիական ինքնությանը, անցյալին, ներկային և ապագային, ժողովրդին»:
Արևելագետ Աշխեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ ավերված տաճարը նվիրված է եղել բաբելոնյան Իշթար աստվածուհուն:
telegraph.co.uk
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը