Ստեղծագործում է՝ մուսայի գալուն չսպասելով. armradio.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ստեղծագործում է՝ մուսայի գալուն չսպասելով. armradio.am

Սլավոնական համալսարանում բացվել է ֆրանսաբնակ արվեստագետ Սարեի ցուցահանդեսը։ Առաջիկա չորս օրերին կարելի է ծանոթանալ նրա կերպարներին, որոնք առաջին հայացքից սարսափելի են, բայց…

Ֆրանսաբնակ արվեստագետ Saré-ն՝ Եվգենիա Սարգսյանը, արդեն տևական ժամանակ Հայաստանում է, վայելում է երևանյան աշունն ու միջավայրը։ Իսկ արվեստասեր հանրությանը նա ներկայացավ ցուցահանդեսով՝ Սարգիս Մուրադյան պատկերասրահում: Ցուցահանդեսը այնքան սիրվեց, որ կվերաբացվի Հայ–ռուսական սլավոնական համալսարանում և կգործի մինչև հոկտեմբերի 19–ը:

Հայտնի նկարչուհին ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Փարիզում, Լյուքսեմբուրգում, Մոսկվայում, իսկ Երևանում սա նրա երրորդ ցուցահանդեսն է:

armradio.am