
Հարկավոր է հստակ պահպանել մթերքների հերթականությունը, այդ ժամանակ բլիթները համեղ և եթերային կստացվեն:
Անհրաժեշտ բաղադրիչները
Կեֆիր – 0,5 լ
Շաքարավազ – 3-4 ճ. գդալ
Աղ – 1 թ. գդալ
Ալյուր – 2 բաժակ
Սոդա – 1 թ գդալ
Պատրաստման եղանակը
Կեֆիրը, շաքարը, աղը և ալյուրը լավ խառնել, որ գնդիկներ չլինեն: Այնքան խառնել, մինչև ստացվի թթվասերի պնդության խմոր, հետո ավելացնել սոդան:
Բլիթները պատրաստել լավ տաքացած թավայում: