Ներդրում. 2 մլրդ դոլար՝ ապագայի ավտոմոբիլների ստեղծման վրա
Advertisement 1000 x 90

Ներդրում. 2 մլրդ դոլար՝ ապագայի ավտոմոբիլների ստեղծման վրա

Հարավային Կորեայի իշխանությունները 1,8 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների եւ այն ավտոմեքենաների արտադրության զարգացման գործում, որոնք աշխատում են ջրածնով:

Այդ մասին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Մուն Չժե Ինին:

Հարավային Կորեայի ղեկավարը ելույթ Է ունեցել Hyundai հետազոտական կենտրոնում կայացած արարողությանը, որտեղ ներկայացրել Է ավտոմոբիլաշինության իր տեսլականը: Մուն Չժե Ինը նշել Է, որ երկիրն արդեն ապացուցել Է իր վարպետությունը Էլեկտրամոբիլների եւ ջրածնային վառելիքով աշխատող ավտոմեքենաների արտադրության կապակցությամբ:

Նախագահը որպես օրինակ Է բերել Շվեյցարիային ջրածնով աշխատող 1,6 հազար բեռնատարների՝ մատակարարման պարտավորագիրը: Երկրի ղեկավարը նաեւ խոսել Է անվարորդ ավտոմոբիլների եւ ջրածնով աշխատող ավտոմեքենաների տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ունեցած ձեռքբերումների մասին եւ հույս հայտնել, որ հարավկորեական ստանդարտներն այդ առումով կդառնան համաշխարհային: Այդ նպատակով, նախագահի խոսքով, Հարավային Կորեան պլանավորում Է այդ տեսակի ավտոմեքենաների վաճառքների բաժինը մինչեւ 2030 թվականը հասցնել 33 տոկոսի եւ համաշխարհային շուկայում հասնել 10 տոկոս բաժնեմասի:

Բացի այդ, նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ այս պլանի հաջողության դեպքում կարելի կլինի ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 36 տոկոսով, իսկ մանր փոշունը՝ 11 տոկոսով: Դրա հետ մեկտեղ տեղացի ավտոմոբիլաշինարարները պլանավորում են 10 տարվա ընթացքում 60 տրիլիոն վոն (շուրջ 50,6 մլրդ դոլար) ծախսել ապագայի ավտոմեքենաների վրա: Իրենց հերթին հանրապետության իշխանությունները նրանցից առանձին 2,2 տրլն վոնի (1,8 մլրդ դոլար) չափով ներդրում կանեն ժամանակակից ավտոտրանսպորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: