Հայաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ է ընտրվել, որի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում «դա հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի հանդեպ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայությունն» է համարել:
Միջազգային ցանկացած կառույցի Հայաստանի անդամակցությունն անկասկած ողջունելի է:
Հիշեցնենք, որ 2003 թվականին Հայաստանը ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ ընտրվեց, որը Անվտանգության խորհրդից հետո համարվում է այդ կազմակերպության ամենահեղինակավոր մարմիններից մեկը, որտեղ քննարկվում և լուծումներ են առաջարկվոում միջազգային տնտեսական ու սոցիալական խոշոր հարցերի կապակցությամբ: Նույն տրամաբանությամբ կարելի է հավակնել, որ 2003 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, սոցիալական ու տնտեսական հարցերում միջազգային հանրությունը մեծ վստահություն է ցուցաբերել Հայաստանի հանդեպ: Դա նույն այն ժամանակաշրջանն է, ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվում է, որպես համատարած թալանի, կոռուպցիայի և սոցիալական ու տնտեսական անարդարության տարիներ:
Ի դեպ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ի շարս այլ երկրների անդամակցում են Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի նման երկրներ, ինչը վկայում է այն մասին, որ այդ խորհրդի անդամ ընտրվելու համար մարդու իրավունքների հանդեպ հարգանքից բացի նաև այլ գործոններ են դերակատար: ԱՄՆ-ն 2018 թվականին հայտարարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը լքելու մասին:
Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից: