Լեգենդար հրամանատարը. Արցախի հերոսի կյանքն ու գործը. armlur.am
Advertisement 1000 x 90

Լեգենդար հրամանատարը. Արցախի հերոսի կյանքն ու գործը. armlur.am

Անցած 28 տարիները աներկբայորեն փաստում են, որ սերունդների  արժանապատիվ կյանքն ապահովելու, հզոր հայրենիք կերտելու գլխավոր պայմանը խաղաղությունն է:

Եվ այդ խաղաղությունը մեզ նվիրեցին այն հայորդիները, ովքեր միասնական և զորեղ հայրենիքի երազանքով զինվորագրվեցին հայրենիքի   պաշտպանության սուրբ գործին:

Հայրենիքի կանչին ականջալուր եղած քաջ հայորդիներից էր՝  Արցախի հերոս Արշավիր Սուրենի  Ղարամյանը:

Երևանի Պետական Համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արշավիր Ղարամյանը  անտարբեր չէր կարող լինել ծննդավայրին պատուհասած վտանգի   հանդեպ:

1989թ., երբ Արցախում այլևս ակներև էր ռազմական գործողությունների սկսման վտանգը, Արշավիր Ղարամյանը թողնելով ուսանողական նստարանը, վերադարձավ հայրենի գյուղ՝ Ակնաղբյուր, զինվորագրվելու Արցախում սկիզբ առնող պայքարին:

Արցախում  վտանգն օր օրի ավելի էր ահագնանում, հարկավոր էր ձևավորել  ինքնապաշտպանական ուժեր: Նույն թվականին  հայրենի գյուղում Ղարամյանը ձևավորեց կամավորների ջոկատ, ովքեր մարտական հերթապահություն էին իրականացնում Ամարասի հովտում: 1991 թվականին նրա հրամանատարությամբ կազմավորվեց ջոկատ՝ տասնյակի հասնող մարդկանցով, որի հիմքի վրա այնուհետև ձևավորեց վաշտ, իսկ 1992 թ.  հարևան գյուղերի կամավորական ջոկատները միանալով՝ ձևավորեցին  Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակը:

1992թ. վերջին 35-րդ մոտոհրաձգային գումարտակը՝ որպես գործող ստորաբաժանում մտավ Ասկերանի պաշտպանական շրջանի կազմի մեջ: Անչափ   կարևոր և վճռորոշ է եղել հրամանատար Արշոյի դերակատարությունը  Քարինտակի, Մաճկալաշենի, Շուշիի, Բերդաձորի,  Զառսլուի, Լիսագորի,Լաչինի ազատագրական մարտերին:

1992 թվականի աշնանը Արշավիր Ղարամյանի գումարտակը լայնածավալ մարտական գործողություններ է իրականացվել Լաչինի մարդասիրական միջանցքի, Սաֆյան, Փարաջան, ՇռլանՖինգա, Սարիբաբ գյուղերի ուղղությամբ տեղակայված հակառակորդի հենակետերի ոչնչացման ուղղությամբ:

Նրա հրամանատարությամբ գործող գումարտակը  նշանակալի մասնակցություն է ունեցել  նաև Մարտակերտի շրջանում ծավալված գործողություններին:

1993-94թթ. հրամանատարը հաղթական գործողություններ է իրկանացրել ռազմաճակատի հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան, արևելյան և հարավային ուղղություններով: 1994թ. Արշոյի գումարտակը վճռորոշ մասնակցություն է ունեցել Օմարի լեռնանցքի ազատագրական մարտերում: 2006 թ.  Արցախի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Արցախի նախագահի կողմից ,Արշավիր Ղարամյանին շնորհվել է հերոսի կոչում:

Ասում են` ժողովրդական սերը կեղծիքներ չհանդուրժող, անկաշառ և արդարամիտ զգացմունք  է: Այս զգացմունքը մարդկանց  մոտ ձևավորվում են  ոչ միշտ, և, որ ամենահատկանշականն է` ձևավորվում են   ամենաարժանավորի նկատմամբ :

Ասվածի լավագույն օրինակն է  Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, ում ապրած յուրաքանչյուր օրը արարման խորհուրդ ունի:



Նման նյութեր