Օդի ջերմաստիճանը գնալով նվազում է և Բամբիռ ռոք խմբի «Սև բլուզ» երգն ավելի ակտուալ է դառնում. աշնանը մեզ հարկավոր է սև, տաք սվիտեր: Բայց ինչի՞ հետ համադրել այն՝ մռայլ տեսք չունենալու և ոճային կերպար ստանալու համար: Սթրիթ սթայլի օրինակով ներկայացնում ենք 4 համադրություններ, որոնք կօգնեն ցուրտ աշնանը վառ կերպար ստանալ:
Զգեստի հետ
Սև սվիտերը հրաշալի հիմք կարող է դառնալ զգեստի համար: Կերպարն ամբողջացնելու համար կարելի է ընտրել վառ աքսեսուարներ:
Կիսաշրջազգեստի հետ
Սև սվիտերի և միդի-կիսաշրջազգեստի համադրությունը լավագույնն է. կերպարին ավելացնելով համապատասխան աքսեսուարներ՝ նման կերպարով կարելի է գնալ ինչպես աշխատանքի, այնպես էլ երեկոյան այցելել թատրոն և հանդիպել ընկերներին:
Ջինսե տաբատի հետ
Ստեղծեք 70-ականների և 80-ականների կերպար՝ սև սվիտերը համադրելով ջինսե տաբատի հետ և ավելացնելով կաշվե աքսեսուարներ:
Սվիտերը՝ որպես զգեստ
Երկարավուն սվիտերը հանգիստ կարելի է կրել որպես զգեստ՝ համադրելով երկարաճիտ կոշիկների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը