Բաղադրիչներ
- Պաստա – 200 գ
- Բրոկոլի – 10 փնջիկ
- Պինդ պանիր – 50 գ
- Թթվասեր – 2-3 թ/գ
- Կարագ – 2 թ/գ
- Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Բուսայուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
- Աղով համեմած ջրի մեջ խաշել պաստան և բրոկոլին:
- Պանիրը անցկացնել քերիչով:
- Պատրաստի պաստան և բրոկոլին լցնել բուսայուղով տապակի մեջ, ավելացնել թթվասերը, կարագը, քերած պանիրը, ըստ ցանկության՝ համեմել աղով, խառնել և տապակել ևս 5 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը